ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պարեկները Շիրակի մարզում ուժեղացված ծառայություն են իրականացրել

19.07.2022 14:02 Միջոցառումներ

Հանգստյան օրերին պարեկային ծառայության Շիրակի մարզի ստորաբաժանումը ուժեղացված ծառայություն է իրականացրել մարզում։ Այդ կապակցությամբ Գյումրի էր մեկնել ծառայության ղեկավարությունը։ Մեկնարկից առաջ պարեկային ծառայության պետ, գնդապետ Արթուր Ումրշատյանը հրահանգավորեց անձնակազմին՝ շեշտելով, որ անհրաժեշտ է քաղաքացիների հետ շփումներում լինել բարեկիրթ, միևնույն ժամանակ՝ անհանդուրժողականություն դրսևորել օրինախախտումների նկատմամբ՝ իրենց օրենքից վեր դասողներին ենթարկելով պատասխանատվության։ Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվեց ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների 266 խախտում։ Մասնավորապես, 5 անձ մեքենան վարում էր ոչ սթափ վիճակում, 27-ը՝ առանց վարորդական իրավունքի վկայականի։ Պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 25 տրանսպորտային միջոց։ 13 մեքենա շահագործվում էր առանց ԱՊՊԱ պայմանագրի, 14-ը՝ թաղանթապատված հողմապակիով, 65-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, պարեկները հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալել ու տարածքային բաժիններ են տարել 4 անձի։ Նմանօրինակ միջոցառումները պարբերական են։