Հետախուզվողը հայտնաբերվեց «Շիրակ» օդանավակայանում
 
                                            Ոստիկանության Բազումի և Թումանյանի բաժինների քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 9-ին Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Շիրակ» օդանավակայանում հայտնաբերվել և Բազումի բաժին է տեղափոխվել 30-ամյա Արտակ Մ.-ն, որը ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի (Հանցավոր ճանապարհով ստացված գույք ձեռք բերելը, իրացնելը կամ իրացմանն աջակցելը) մեղադրանքով։
Նա ներկայացվել է Թումանյանի քննչական բաժին: 
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					