Շմոլ գազից թունավորվել և կորցրել է գիտակցությունը
16.01.2014 12:27
Թունավորում
Հունվարի 15-ին, ժամը 13.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1993 թ. ծնված Լաուրա Մ.-ն:
Պարզվել է, որ նա թունավորվել է տան լոգարանում` շմոլ գազից, ինչի հետևանքով կորցրել է գիտակցությունը և վայր ընկել հատակին` ստանալով «ձախ ուսահոդի սալջարդ, ձախ ակնակապիճի սալջարդ, կապտուկ, ձախ հոնքի սալջարդ վերք» վնասվածքներ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: