ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Շմոլ գազի արտահոսքից

05.12.2012 12:36 Թունավորում

Դեկտեմբերի 4-ին, ժամը 21.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Ապարան քաղաքի Իսակովի փողոցի թիվ 13 տան երեք անչափահաս բնակիչները:
Պարզվել է, որ երեխաները նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, իրենց տան խոհանոցում թունավորվել են շմոլ գազի արտահոսքից:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: