Շմոլ գազի արտահոսք հացատանը
06.03.2014 11:13
Թունավորում
Մարտի 4-ին, ժամը 07.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել 1957 թ. ծնված Էմմա Ս.-ն, 1988 թ. ծնված Խանում Ա.-ն և 2007 թ. ծնված Արթուր Ս.-ն:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են իրենց հացատանը, հաց թխելու ընթացքում վառարանից շմոլ գազի արտահոսքի հետևանքով:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: