ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Շմոլ գազի արտահոսք

08.01.2013 11:13 Թունավորում

Հունվարի 7-ին, ժամը 21.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու  բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Վարդենիկ գյուղի 7 բնակիչներ:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, տան խոհանոցի գազօջախից  շմոլ  գազի արտահոսքից:
Կատարվում է նախաքննություն:


***


Հունվարի 6-ին, ժամը 03.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու  բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Ծակքար  գյուղի մի բնակչուհի:
Պարզվել է, որ հունվարի 5-ին, ժամը 21.00-ի սահմաններում, նա թունավորվել է տան խոհանոցի ջրատաքացուցիչից արտահոսք եղած շմոլ գազից:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: