Շմոլ գազի թունավորումով
Հունվարի 9-ին, ժամը 18.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով Սասնա Ծռեր փողոցում գտնվող շինանյութի խանութից բուժօգնության է տեղափոխել 21-ամյա մի աղջկա:
Կատարվում է նախաքննություն:
***
Հունվարի 9-ին, ժամը 02.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 5-ամյա աղջիկ:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.00-ին, երեխան թունավորվել է տանը շմոլ գազի արտահոսքի հետևանքով:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: