Շմոլ գազի թունավորում Գյումրիում
08.01.2013 11:11
Թունավորում
Հունվարի 6-ին, ժամը 13.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի 27/Ա շենքի թիվ 9 բնակարանից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել երկու բնակչուհի:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, բնակարանում գազօջախից շմոլ գազի արտահոսքից:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: