Շմոլ գազի թունավորում
15.01.2013 10:43
Թունավորում
Հունվարի 14-ին, ժամը 21.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Վարդենիկ գյուղի երկու բնակիչ:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, իրենց տան գազի վառարանից շմոլ գազի արտահոսքի հետևանքով:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: