Շմոլ գազի թունավորում
Մարտի 18-ին, ժամը 16.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով Գետամեջ գյուղի տներից մեկից բուժօգնության են տեղափոխվել 1987 թ. ծնված Մարիամ Մ.-ն, 1990 թ. ծնված Արաքսյա Վ.-ն, 1969 թ. ծնված Մելանյա Մ.-ն, 1989 թ. ծնված Մանուկ Մ.-ն և 2008 թ. ծնված Նելսոնի Ն.-ն:
Հանգամանքները պարզվում են:
***
Մարտի 17-ին, ժամը 21.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Վեդիի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել 1972 թ. ծնված Նոննա Հ.-ն, 1970 թ. ծնված Վարդիթեր Գ.-ն և 1995 թ. ծնված Մարինե Տ.-ն:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: