Շմոլ գազի թունավորում
21.11.2012 10:52
Թունավորում
Նոյեմբերի 21-ին, ժամը 01.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Թոթովենցի փողոցի 7 շենքի թիվ 8 բնակարանից շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1960 թ. ծնված Շուշան Ալեքսանյանը, 1955 թ. ծնված Գոհար Այվազյանը և 1953 թ. ծնված Լևոն Այվազյանը:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են բնակարանում գազի կաթսայից տեղի ունեցած գազի արտահոսքից:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: