ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Շմոլ գազի թունավորումով

23.12.2013 17:05 Թունավորում

Դեկտեմբերի 22-ին, ժամը 00.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության են տեղափոխվել Քարաշամբ գյուղի բնակիչներ` 2005 թ. ծնված Ասատուր, 2006 թ. ծնված Միլենա և 2009 թ. ծնված Կարեն Մ.-երը:
Պարզվել է, որ գազի կաթսայի օդանցքի խցանման պատճառով շմոլ գազը լցվել է տուն, ինչի արդյունքում երեխաները թունավորվել են:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

***
Դեկտեմբերի 22-ին, ժամը 02.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժին հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել 1972 թ. ծնված Մասիս, 1979 թ. ծնված Հեղինե, 2002 թ. ծնված Անգելինա, 2004 թ. ծնված Աննա և 2009 թ. ծնված Էրիկ Խ.-երը։
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են Էլեկտրական հոսանք արտադրող ագրեգատից առաջացած շմոլ գազից:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: