Շմոլ գազի թունավորում Վանաձորում
05.01.2015 12:50
Թունավորում
Հունվարի 4-ին, ժամը 22.50-ին, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել 3 և 4 տարեկան տղաներ:
Երեխաների մայրը մեկնած օպերատիվ խմբին բացատրություն է տվել, որ ժամը 21.50-ի սահմաններում լոգարանից դուրս գալով նկատել է ամուսնուն և երեխաներին բազմոցին անգիտակից պառկած:
Ամուսինը հրաժարվել է բուժօգնություն ստանալուց:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: