1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Շների վրա կրակոցներ արձակած երիտասարդը ներկայացել է ոստիկանություն՝ ներկայացնելով ինքնաձիգը

Շների վրա կրակոցներ արձակած երիտասարդը ներկայացել է ոստիկանություն՝ ներկայացնելով ինքնաձիգը

Հուլիսի 7-ին, ժամը 22.20-ին, ոստիկանության Նաիրիի բաժին զանգած քաղաքացին հայտնել էր, որ Քասախ գյուղում ինչ-որ մեկը կրակում է շների վրա: Ահազանգի ստուգման նպատակով ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հուլիսի 8-ին Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում տեղեկություններ են ստացվել, որ Քասախ գյուղի Սաֆարյան և Երիտասարդական փողոցների խաչմերուկում նույն գյուղի 28-ամյա բնակիչը իր «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայի սրահից կրակոցներ է արձակել: Երիտասարդի հայրը ոստիկանության Նաիրիի բաժին է ներկայացրել «ՎԱԶ-2121»-ը, որի զննությամբ սրահում հայտնաբերվել է ինքնաձիգի 1 պարկուճ: Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Ոստիկանության Նաիրիի բաժնի և ՔՈ գլխավոր վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում 28-ամյա երիտասարդը ներկայացել է Նաիրիի բաժին: Նա ոստիկաններին է ներկայացրել «ԱԿՄ» ինքնաձիգ և պահունակ՝ 7,62 մմ տրամաչափի 19 փամփուշտով, և հայտնել է, որ ինքնաձիգը ձեռք է բերել Արցախի պաշտպանական մարտերի ժամանակ: Նաև հայտնել է, որ թափառող շներից պաշտպանվելու նպատակով օդ կրակոցներ է արձակել:
Ինքնաձիգը վերցվել է:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: