Շնող-Ալավերդի ճանապարհին
Դեկտեմբերի 23-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Շնող-Ալավերդի ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21099» և «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
