Հայտնաբերվեց Շնող գյուղում
07.12.2017 15:36
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Թումանյանի բաժնի և Ճանապարհային ոստիկանության ծառայողները դեկտեմբերի 6-ին, ժամը 9.35-ին, Շնող գյուղի գյուղամիջյան ճանապարհին հայտնաբերել և բերման են ենթարկել 1961 թ. ծնված Սաղաթել Հ.-ին, որը նոյեմբերի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի մեղադրանքով` պատժի կրումից խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: