1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ  (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանության կոլեգիայի անունից և անձամբ` Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորում եմ ոստիկանության անձնակազմին, ոստիկանության զորքերի զինծառայողներին, վետերաններին, բոլորին, որ զինակից եղան նախանշված ծրագրերի ևս մեկ տարին կյանքի կոչելու գործում:
Համատեղ նվիրումով ու ջանքով, դիմակայելով ժամանակակից մարտահրավերներին, կատարելով հասարակական կարգի պահպանման և քաղաքացու իրավունքների պաշտպանության գլխավոր առաքելությունը, Հայաստանի ոստիկանությունը հաստատուն շարունակեց իր ընթացքը համակարգի արդիականացման, ծառայությունների կատարելագործման, հասարակություն-ոստիկանություն գործընկերությունն անխզելի դարձնելու ուղղությամբ:
Անընդհատ քայլ անել առաջ, անընդհատ կատարելագործվել, չհապաղել զարգացման ճանապարհին. սա պարզապես ոստիկանության քաղաքականությունը չէ,հավատա՛մք է, և անցնող տարին հավաստեց, որ անշեղ ու անքննելիէ այդ հավատամքը:
Իհարկե, թերացումներ ու վրիպումներէլ ունեցանք: Աշխատողը նաև սխալվում է, բայց հենց ինքներս առաջինն ու նախանձախնդիրը եղանք այդ թերացումները շտկելու և մեր գլխավոր ընթացքի ուղղությունը չշեղելու գործում:
Համոզված եմ, որ աշխատանքը և կատարելագործումը նույն հետևողականությամբ շարունակելու ենք ոչ միայն նոր տարում, այլև հաջորդ տարիներին:
Եվ դա անելու ենք միասի՛ն, բոլորո՛վ, ոստիկանական մեր մեծ ընտանիքո՛վ, որի անդամն այսօր պատասխանատվություն է զգում յուրաքանչյուր քաղաքացու, մեր երկրի անվտանգության, մեր հայրենիքի ապահովության համար:
Հաջողության գրավականը մեր հավատն է, միասնությունը, նվիրումը, մասնագիտական մակարդակի բարձրացումը, մարդկային որակների հաստատագրումը` որպես գործունեության առանցք: Ուրեմն, այս տարի էլ գործով հաստատենք, որ հավատարիմ ենք մեր կոչմանն ու առաքելությանը:
Կրկին շնորհավորում եմ մեր բոլոր ստորաբաժանումների ու ծառայությունների անձնակազմերին, մեր գործընկերների ընտանիքներին, որոնք ամուր թիկունք են մեզ համար:
Շնորհավորում եմ մեր քաղաքացիներին, որոնք ոստիկանությունը` պաշտպան, և իրենց ոստիկանության զինակից են տեսնում:
Շնորհավորում եմ բոլորին:
Թող երջանկություն բերի մեր Տիրոջ Ծննդյամբ լուսավորվող տարին:
Աստված մեզ պահապան:


Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆ
ՀՀ ոստիկանության պետ,
ոստիկանության գեներալ-գնդապետ