ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ
Սիրելի կանա՜յք:
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Կանանց միջազգային օրվա առթիվ:
Մարտի 8-ը հրաշալի հնարավորություն է կրկին գնահատելու այն մեծ դերակատարությունը, որ դուք ունեք ոստիկանության գործունեության մեջ՝ հասարակական կարգի ապահովման և հանցավորության դեմ պայքարի գործում:
Խոնարհվում եմ Հայրենիքի պաշտպանության մարտերում հերոսաբար զոհված մեր ծառայակիցների մայրերի, կանանց, դուստրերի առաջ:
Շնորհավորում եմ ոստիկանության վետերան կանանց, մաղթում քաջառողջություն ու լուսավոր օրեր:
Շնորհավորում եմ մեր գործընկերների ընտանիքների կանանց, որոնք միշտ ամուր թիկունք ու ապավեն են դժվար ծառայություն կատարող իրենց տղամարդկանց համար:
Մաղթում եմ բոլորիդ խինդ, բարօրություն, բոլոր իղձերի իրականցում և կրկին հավաստում, որ արժանի եք ու մեր կողմից միշտ սիրով արժանանալու եք լավագույնին:
Երջանիկ եղեք:
Արամ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ,
ոստիկանության գեներալ-մայոր