Բացատրական աշխատանքի շնորհիվ
04.05.2018 10:17
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 3-ին, ժամը 6.20-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բաժնի ծառայողների ուղեկցությամբ բաժին է ներկայացվել 1985 թ. ծնված Արման Ս.-ն, որը 2016թ. փետրվարի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի (մարդուն առևանգելը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: