Շորթման համար հետախուզվողը բերման ենթարկվեց
06.04.2018 12:52
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 5-ին, ժամը 22.20-ին, Երևան քաղաքի Մուշավան թաղամասի 4-րդ փողոցից բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Պարգև Պ.-ն, որը մարտի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի (շորթումը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: