Շորթման մեղադրանքով հետախուզվողը` ոստիկանությունում
09.11.2017 11:22
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 8-ին, ժամը 19.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բաժին են ներկայացրել 1986 թ. ծնված Սոնիկ Ա.-ին, որը մայիսի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի (շորթումը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: