Շորթման մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
21.08.2019 12:25
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության, Շիրակի մարզային վարչության և Կումայրիի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ օգոստոսի 20-ին, ժամը 11.30-ին, Շիրակի մարզային քննչական վարչություն է ներկայացել 20-ամյա Գոռ Ն.-ն, որը ապրիլի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի (շորթումը) 3-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: