ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Շորթում՝ Հայաստանում, գողություն՝ Ռուսաստանում

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները դեկտեմբերի 11-ին, ժամը 8.30-ին, Երևանի Օգանովի փողոցի թիվ 50/3 հասցեի մոտից բերման են ենթարկել 2000 թ. ծնված Ն. Մ.-ին, որը դեկտեմբերի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի (շորթում) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
Ն. Մ.-ն նաև փետրվարի 20-ից հետախուզվում էր ՌԴ Աստրախանի մարզի Աստրախան քաղաքի ոստիկանության կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: