Շուրջ 2 տոննա ծիրան
26.07.2013 11:39
Գողություն
Հուլիսի 16-ին, ժամը 17.30-ին, Շենգավիթ վարչական շրջանի դատախազությունից ոստիկանության Շենգավիթի բաժնում ստացվել է Թորգոմ Ս.-ի` ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրած դիմումը, որ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում գտնվող իր ծիրանի այգիներից առանց իրեն տեղյակ պահելու իր ծանոթ Արթուրը ս/թ հունիսին գողացել է շուրջ 2 տոննա ծիրան:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արթուրը 1972 թ. ծնված Արթուր Բ.-ն է:
Արթուր Բ.-ից վերցվել է բացատրություն:
Նախաքննությունը շարունակվում է:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: