Հետախուզվում էր Շվեդիայի իրավապահների կողմից

Ոստիկանության ԱՎՎ և Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 18-ին Դավիթաշենի 4-րդ թաղամասում հայտնաբերվել և Մաշտոցի բաժին բերման է ենթարկվել 41-ամյա Վահան Մ.-ն, որը 2020 թ. մարտի 9-ից հետախուզվում էր Շվեդիայի Թագավորության իրավապահ մարմինների կողմից:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: