ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Շվեդիան պատրաստակամ է շարունակել համագործակցությունը ՀՀ ներքին գործերի նախարարության հետ

14.03.2023 19:02 Պաշտոնական

Մարտի 14-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպմանը մասնակցում էին նաև Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ու ՆԳՆ ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը։
Ողջունելով դեսպանին՝ Ներքին գործերի նախարարն ընդգծել է, որ Հայաստանում Շվեդիայի Թագավորության դեսպանն առաջին անգամ է այցելում ՀՀ ներքին գործերի նախարարություն, ինչը լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ համագործակցության հետ կապված հարցեր։
Վահե Ղազարյանը կարևորել է միջազգային գործընկերների՝ հատկապես Եվրոպական միության կողմից ցուցաբերվող բազմակողմանի աջակցությունը Ներքին գործերի նախարարության ամբողջական կազմավորման, ոստիկանության և փրկարար ծառայության գործունեության արդյունավետության բարձրացման գործում։
Ներքին գործերի նախարարը, նշելով շվեդական կողմի հետ համագործակցության մի շարք հաջողված օրինակներ, ընդգծել է նաև Հայաստանի և Շվեդիայի Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոների միջև իրականացվող ինտենսիվ աշխատանքները։
Հատկապես կարևորվել է բնակչության պաշտպանության ոլորտում Եվրոպական միության կողմից իրականացված Փրկարար ծառայության կարողությունների հզորացմանն ու ինստիտուցիոնալ կայացմանն ուղղված «Թվինինգ» ծրագիրը՝ Շվեդիա-Լիտվա համատեղ գործունեության կարգով, որի նպատակն է նվազեցնել տարատեսակ աղետների ազդեցությունը մարդկային կյանքի, երկրի տնտեսության և համայնքների վրա և ամրապնդել աղետների ռիսկի կառավարման կարողությունները։

Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, շնորհավորել է Վահե Ղազարյանին ՆԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել։
Դեսպանը նույնպես կարևորել է ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակներում առկա համագործակցությունը։ Այդ ուղղությամբ հատկապես մատնանշվել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA), Արևելյան գործընկերության և ԵԱՀԿ շրջանակներում իրականացված աշխատանքները։ Դեսպան Սվենսոնը պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը։
Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ներկայացնելով նախարարության կազմավորման աշխատանքները, ընդգծել է ենթակա ծառայություններում՝ ոստիկանությունում, փրկարար և միգրացիոն ծառայություններում ընթացող բարփոխումները։ Նա անդրադարձել է նաև ոստիկանությունում և փրկարար ծառայությունում իրականացվելիք ատեստավորմանը, ինչը կնպաստի ծառայողների սոցիալական երաշխիքների էական բարելավմանը։
ՆԳՆ ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը ներկայացրել է շվեդական կողմի հետ իրականացված ծրագրերը՝ ընդգծելով բանակցային ոստիկանության ստեղծումն ու այդ ուղղությամբ ծառայողների վերապատրաստման դասընթացները։
Հանդիպմանը նախանշվել են համագործակցության հետագա ուղղություններն ու քննարկվել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումներին, վիզաների ազատականացմանը, քաղպաշտպանությանն ու միգրացիային, ինչպես նաև ծառայություններում կանանց ներգրավվածությանն ու կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող հարցեր։