ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ընդունելություն ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ընդունելություն ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ապրիլի 27–ին ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանն ընդունեց Վրաստանում ԱՄՆ դեսպանության իրավական կցորդ Քեթլին Քանինգին և կցորդի օգնական Մառլեն Բենսոնին:
Ողջունելով հյուրերին՝ Արամ Զաքարյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության և ԱՄՆ Հետաքննությունների Դաշնային Բյուրոյի միջև ձևավորված աշխատանքային հարաբերությունները հետևողականորեն ամրապնդվում և ընդլայնվում են` ամուր հիմքեր ստեղծելով գործընկերության հետագա զարգացման համար:
Քեթլին Քանինգը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և պատրաստակամություն հայտնեց էլ ավելի արդյունավետ շարունակել համագործակցությունը ՀՀ ոստիկանության հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին տվյալների փոխանակման և Հայաստանի ոստիկանության ծառայողների վերապատրաստման հետ կապված մի շարք հարցեր:
Մեր երկրում իր առաքելությունն ավարտող Մառլեն Բենսոնը շնորհակալություն հայտնեց հայկական կողմից` աշխատանքային գործունեության ընթացքում արդյունավետ համագործակցության և ցուցաբերած արհեստավարժության համար:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: