ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում

Արտաշատի քրեական հետախույզները, ստացած տվյալները ԿՀԴՊԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և Արարատի մարզային վարչությունների ծառայողների հետ իրացնելիս, օգոստոսի 29-ին, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Երևան-Երասխ ճանապարհից բերման են ենթարկել Սյունիքի մարզի Շաքի գյուղի 30-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է փայլաթիթեղով փաթեթավորած կանաչավուն, չորացված-մանրացված կանեփանման զանգված՝ մոտ չորս գրամ:
Նա հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, քաղել է Մխչյան գյուղի դաշտերում վայրի աճած կանեփի բույսերից՝ իր անձնական օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Միաժամանակ ստուգմամբ պարզվել է, որ նա ապրիլի 19-ից ոստիկանության Գորիսի բաժնի կողմից գտնվում է հետախուզման մեջ՝ որպես պարտապան:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: