ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվում էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով

Հետախուզվում էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով

Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 14-ին, ժամը 04.00-ին, Ստոկհոլմ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և Մուշի բաժին է տեղափոխվել 49-ամյա Կարեն Հ.-ն, որը 2014 թ. սեպտեմբերի 23-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասի և 268-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: