ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Ոգեկոչման ու հիշատակի միջոցառումներ ոստիկանության կրթահամալիրում

Վախթանգ Օհանյան, Դավիթ Ջալավյան, Նորայր Պետրոսյան, Նարեկ Մանուկյան, Վահե Խաչատրյան։ Նրանք ոստիկանության ակադեմիայի այն սովորողներն էին, որոնք մասնակցեցին 44-օրյա պատերազմին ու անմահացան։
Ապրիլի 30-ին ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցան ոգեկոչման ու հիշատակի միջոցառումներ։ Ոստիկանության կրթահամալիրի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմը, հերոսների ծնողներն ու հարազատները նախ ծաղիկներ խոնարհեցին հանուն հայրենիքի ու իրավակարգի զոհված ոստիկանների հուշարձանի մոտ։ Նույն օրը ոստիկանության կրթահամալիրում բացվեց փառքի ու խոնարհման լսարան։ Ներկաները ծաղիկներ խոնարհեցին լսարանի հուշապատի մոտ, ուր փակցված են հանուն հայրենիքի զոհված սովորողների լուսանկարները, տեղադրված են նրանց անձնական իրերը, վկայականներն ու ստուգման գրքույկները։
Ոստիկանության կրթահամալիրի ծառայողները երախտիքի ու մեծարման խոսքեր հղեցին հերոսածին մայրերին։ Նրանք խոստացան բարձր պահել իրենց անմահացած ընկերների հիշատակը:
Ոգեկոչման ու հիշատակի միջոցառումը շարունակվեց ոստիկանության կրթահամալիրի մեծ դահլիճում։ Հայտարարվեցին հերոսների անունները, նրանց նվիրված երգեր հնչեցին։ Ելույթ ունեցան ոստիկանության կրթահամալիրի պետ, գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանը, տեղակալ Միսակ Մարկոսյանը, ոստիկանության ակադեմիայի պետ Գագիկ Գրիգորյանը, դասախոսներ, կուրսընկերներ, սովորողներ։ Նրանք ևս երախտիքի խոսք հղեցին այն մայրերին, որոնց որդիները զինվորագրվեցին, հանուն հայրենիքի գնացին կռիվ ու անմահացան։ Կրթահամալիրի դասախոսներն ու սովորողները հետաքրքիր հուշեր պատմեցին, ներկայացրին մանրամասներ նրանց ուսումնառությունից։
Հավե՛րժ փառք Վախթանգ Օհանյանին, Դավիթ Ջալավյանին, Նորայր Պետրոսյանին, Նարեկ Մանուկյանին, Վահե Խաչատրյանին և բոլոր այն տղաներին, որոնք անձնվիրաբար կռվեցին հանուն հայրենիքի ու տվեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը։