ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ուղևորուհու բաճկոնն ու պայուսակը գողացած տաքսու վարորդին հայտնաբերեցին

02.03.2016 09:39 Գողություն

Փետրվարի 29-ին, ժամը 04.40-ին, 1973 թ. ծնված Գայանե Գ.-ն ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր տվել, որ փետրվարի 28-ին, ժամը 23.30-ին, Շիրակի փողոցում տաքսու վարորդին խնդրել է կանգնել և սպասել իրեն, իսկ երբ քիչ անց վերադարձել է՝ վարորդը հեռացած է եղել` գողանալով ավտոմեքենայի սրահում իր թողած բաճկոնն ու պայուսակը, որի մեջ եղել է բջջային հեռախոս ու շպարման պարագաներ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տաքսու վարորդը 1986 թ. ծնված Անդրանիկ Կ.-ն է, ով բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ներկայացել է բաժին և ներկայացրել Գայանե Գ.-ի բաճկոնն ու պայուսակը` պարունակությամբ:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: