ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ի ԼՐՈՒՄՆ Վահագնի գյուղի մոտ տեղի ունեցած սպանության դեպքի

23.02.2016 12:58 Սպանություն

Ինչպես տեղեկացրել էինք` փետրվարի 22-ին, ժամը 2-ին, Վանաձորի շտապօգնության կայանից ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Վահագնի գյուղի մոտ` ճանապարհի եզրին, հայտնաբերվել է տղամարդու դիակ:
Մեկնած օպերատիվ խումբը ժամը 2.35-ին նշված վայրում հայտնաբերել էր 1972 թ. ծնված Նվեր Քոչինյանի դիակը` գլխի հրազենային վնասվածքով:
Դիակի մոտ հայտնաբերվել էին «ՏՏ» տիպի ատրճանակի համար նախատեսված, 7.62 մմ տրամաչափի մեկ կրակված փամփուշտի պարկուճ և մեկ չկրակված փամփուշտ:
Փետրվարի 22-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, նշանակվել էին դատաձգաբանական և դատաբժշկական փորձաքննություններ:
Փետրվարի 22-ին ՀՀ ՔԿ Լոռու մարզի քննչական վարչությունից ստացվել է գրություն, որ քրեական գործի նախաքննությամբ և ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ փետրվարի 22-ին, ժամը 1-ի սահմաններում, 1974 թ. ծնված Արմեն Կ.-ն ապօրինի ձեռք բերված «ՏՏ» ատրճանակով, վիճաբանության ժամանակ, կյանքից ապօրինի զրկելու դիտավորությամբ մեկ անգամ կրակել է Ն. Քոչինյանի գլխին և սպանել նրան:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արմեն Կ.-ին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են:
Քննությունը շարունակվում է:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: