Հանդիսավոր միջոցառում ոստիկանության զորքերի կազմավորման 26-ամյակի առթիվ (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հունիսի 21-ին հանդիսավորությամբ նշվեց ոստիկանության զորքերի կազմավորման 26-ամյակը: Տոնական միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը, բարձրաստիճան սպաներ, հյուրեր:
Վարչապետ Փաշինյանը ուժային կառույցների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ շրջեց ոստիկանության զորքերի տարածքում, ծանոթացավ սպառազինությանն ու տեխնիկային:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջույնի և շնորհավորական խոսք հղեց ոստիկանության զորքերի անձնակազմին:
Ոստիկանության պետի հրամանով ոստիկանության զորքերի մի շարք ծառայողներ բարեխիղճ ծառայության և ոստիկանության զորքերի կազմավորման օրվա կապակցությամբ պարգևատրվեցին մեդալներով ու կրծքանշաններով:
Միջոցառումը շարունակվեց ոստիկանության զորքերի ծառայողների հանդիսավոր երթով ու պատվո պահակախմբի ցուցադրական ելույթով:
Ոստիկանության զորքերի 26-ամյակին նվիրված տոնական միջոցառումն ավարտվեց ցուցադրական վարժանքներով:
ՀՀ ոստիկանության 26-ամյա զորքերն, ինչպես Արցախյան պատերազմին, ապրիլյան քառօրյա մարտերին և մեր երկրի համար բախտորոշ այլ իրադարձություններին, այնպես էլ հիմա՝ հավատարիմ լինելով կոչմանը, պատվով կատարելու է պետական և հասարակական անվտանգությանն ու մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված իր առաքելությունը: