1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանության զորքերի նոր վարչական շենքի հանդիսավոր բացումը Դավթաշեն համայնքում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ոստիկանության զորքերի  նոր վարչական շենքի հանդիսավոր բացումը Դավթաշեն համայնքում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հունիսի 21-ը ոստիկանության զորքերի կազմավորման 22-րդ տարեդարձի օրն է:
Ստեղծման օրից երկու ճակատով գործող այս կառույցը միշտ պատվով է կատարել իր առջև դրված խնդիրները, մեծապես նպաստել մեր նորաստեղծ պետականության ամենամեծ ձեռքբերումներին` արժանապատիվ խաղաղությանն ու ներքին կայունությանը:
Ոստիկանության զորքերի այսօրվա պատմության կերտողները հոբելյանը նշանավորեցին նոր վարչական շենքի բացումով:
Ոստիկանության զորքերի նոր վարչական շենքի բացման արարողությանը ներկա էր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:
Ոստիկանության զորքերի տեխնիկայի ու հատուկ միջոցների նմուշները դիտելուց հետո զինծառայողները ցուցադրական վարժանքի ընթացքում ներկայացրին իրենց մարտական հմտությունները: 
Այնուհետև ոստիկանության պետ Վադիմիր Գասպարյանի և ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանի ուղեկցությամբ հանրապետության նախագահը շրջեց հիմնանորոգված շենքում, ծանոթացավ իրականացված աշխատանքներին, ստեղծված աշխատանքային պայմաններին:
Վարչական շենքն ունի ժամանակակից, կահավորված աշխատասենյակներ, դահլիճ, ուսումնական և ցուցադրական սրահներ, որոնք հագեցած են նոր սերնդի տեխնիկայով, ծառայության պայմանները դյուրին դարձնելու և աշխատանքը ժամանակի պահանջներին համահունչ կազմակերպելու անհրաժեշտ միջոցներով:
Նախագահ Սերժ Սարգսյանը ոստիկանության զորքերի կազմավորման 22-րդ տարեդարձի առթիվ շնորհավորեց և արդյունավետ ծառայություն մաղթեց ոստիկանության զորքերի հրամանատարությանն ու ողջ անձնակազմին:
Ոստիկանության զորքերի նոր վարչական շենքի բացման արարողությունը լուսաբանող լրագրողների հարցերին պատասխանեց ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը: