ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բացահայտում. խանութում գողացել էր հաճախորդի դրամապանակը

25.02.2016 10:40 Գողություն

Փետրվարի 22-ին, ժամը 18.05-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ էր ստացվել, որ խանութում գողացել են հաճախորդի դրամապանակը:
Մեկնած օպերատիվ խմբին 1977 թ. ծնված Մարի Ս.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 17.25-ին, Կոմիտասի պողոտայի 7 հասցեում գործող խանութ-սրահում աթոռի վրա դրված իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 55.000 դրամ, 80 եվրո, 20 դոլար, սոցիալական, Բուլղարիայի Հանրապետության քաղաքացու սոցիալական, բանկային քարտեր և վարորդական իրավունքի վկայականը:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1994 թ. ծնված Մարիամ Խ.-ն, ով բացատրական աշխատանքների շնորհիվ՝ փետրվարի 23-ին, ժամը 11.30-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Գողոնը մասամբ հայտնաբերվել է:
Քննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: