ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թունավորում՝ շմոլ գազի արտահոսքից

13.02.2016 11:41 Թունավորում

Հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ թունավորումով բուժօգնության են ընդունվել Քանաքեռ 6-րդ փողոցի բնակիչներ՝ 1963 թ. ծնված Գագիկ Մ.-ն, 1965 թ. ծնված Անուշ Մ.-ն և 1986 թ. ծնված Վահե Մ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են տան ննջարանում տեղադրված վառարանի անսարքության հետևանքով՝ շմոլ գազի արտահոսքից:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: