Հետախուզվում էր ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար
14.04.2023 11:48
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և Եղեգնաձորի բաժնի քրեական հետախույզները ապրիլի 13-ին Աղավնաձոր գյուղում հայտնաբերել և Եղեգնաձորի բաժին են տեղափոխել 42-ամյա Արման Գ.-ին: Նա մարտի 27-ից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264.1-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: