Հետախուզվում էր ոչ սթափ վիճակում մեքենա վարելու մեղադրանքով
19.05.2023 11:56
Հետախուզվողի հայտնաբերում
ՆԳՆ ՔՈԳՎ, Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 18-ին Իջևան քաղաքի Նալբանդյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և Իջևանի բաժին է տեղափոխվել 37-ամյա Սևակ Ա.-ն, որը փետրվարի 17-ից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264.1-րդ հոդվածի (Ոչ սթափ վիճակում մեքենա վարելը) մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: