Ոստիկանները Ոսկեվազում թմրամիջոց են հայտնաբերել
«Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Աշտարակի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ և Արագածոտնի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ օգոստոսի 24-ին, ժամը 15.35-ի սահմաններում, Ոսկեվազ գյուղի 69-ամյա մի բնակչի տան այգուց հայտնաբերել են աճեցված կանեփանման 14 բույս, իսկ տան հետնամասում տեղադրված մետաղական կոնստրուկցիայի վրայից՝ ընդհանուր 3.21 գ չորացված կանեփանման բույսի տերևներ:
Տանտերը հայտնել է, որ հայտնաբերված կանեփի բույսերն աճեցրել է ինքը՝ իր օգտագործման համար, իսկ մետաղական կոնստրուկցիայի վրայի թփերը դրել է չորացնելու՝ նույնպես իր օգտագործման համար:
Նշանակվել է փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: