ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոսկյա զարդերը գողացել և գրավադրել է

02.05.2013 16:36 Գողություն

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի  ծառայողները մայիսի 1-ին, ժամը 14.30-ին, գողություն կատարելու կասկածանքով, Կոստանյան փողոցից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Միքայել Դ.-ին:
Նա խոստովանել է, որ ապրիլի 23-ին, ժամը 12.00-ի սահմաններում բաց դռնից մուտք գործելով 1967 թ. ծնված Օհան Հ.-ի տուն՝ գողացել է տարբեր տեսակի ոսկյա զարդեր` շուրջ 5.000  դոլար արժողության, և այն գրավադրել Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում  գտնվող գրավատանը, որի դիմաց ստացել է 1.400.000 դրամ:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: