Ոսկյա զարդեր գողացած աղջիկը՝ խոստովանությամբ
12.01.2015 11:17
Գողություն
Հունվարի 10-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է հրավիրվել 1994 թ. ծնված Աննա Հ.-ն: Ըստ նրա տված խոտովանական բացատրության՝ 2014 թ. դեկտեմբերի 17-ին հյուրընկալվելով հորաքրոջ` 1972 թ. ծնված Լուսիկ Ա.-ի տանը և օգտվելով տանտերերի անուշադրությունից` գողացել է ոսկյա զարդեր:
Վնասի չափը պարզվում է:
Գողոնը մասամբ ներկայացվել է:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: