Ոսկյա մատանիներ և գումար գողացողները ձերբակալվել են
Մարտի 18-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Արտաշատի բաժին է դիմել Մխչյան գյուղի մի բնակչուհի՝ հայտնելով, որ մարտի 16-ին, ժամը 15.00-ից 21.00-ն ընկած ժամանակահատվածում, խոհանոցի պատուհանը բացելով մտել են իր տուն և ննջասենյակից գողացել 2 ոսկյա մատանի ու գումար:
Մարտի 18-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության ծառայողները Մխչյան գյուղից բերման են ենթարկել 1992 թ. ծնված Արամ Մ.-ին, 1992 թ. ծնված Համբարձում Ա.-ին և 1992 թ. ծնված Սամվել Խ.-ին. նրանք խոստովանել են, որ գողությունը կատարել են իրենք:
Գողոնն առգրավված է:
Արամ Մ.-ն, Համբարձում Ա.-ն և Սամվել Խ.-ն ձերբակալված են:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: