1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանները բացահայտեցին ավազակային հարձակումը

25.09.2013 14:07 Ավազակություն
Ոստիկանները բացահայտեցին ավազակային հարձակումը

Սեպտեմբերի 22-ի առավոտյան, ժամը 9-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մարաշի բաժանմունք հաղորդում ստացվեց, որ զանգահարել է անհայտ քաղաքացի և հայտնել, որ Ջրվեժի գերեզմանների մոտ տեսել է կողոպտված Ք-ին ու նրա դստերը: Նրանք ասել էին, որ գիշերը անհայտ անձը զինված մտել է իրենց տուն, կողոպտել, ապա իրենց նստեցրել ավտոմեքենան, տարել Ջրվեժի գերեզմանոց և իջեցնելով՝ հեռացել:
Օպերատիվ խումբն անմիջապես մեկնեց ահազանգողի նշած հասցեով, իսկ նույն օրը, կեսօրին ոստիկանությունում տված հաղորդման մեջ Նորքի բնակչուհի Ք. Բ.-ն արդեն ներկայացնում էր մղձավանջային գիշերվա մանրամասները:
Դիմակավորվածը պատուհանը կոտրելով՝ տուն էր խուժել սեպտեմբերի 22-ի գիշերը, ժամը 3-ից 5-ն ընկած հատվածում, ատրճանակի գործադրմամբ՝ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հարձակում էր գործել Ք. Բ.-ի և նրա անչափահաս դստեր վրա, ձեռնաշղթայով կապել էր Ք. Բ.-ի, կպչուն ժապավենով՝ դստեր ձեռքերը, հափշտակել տանտիրուհու ոսկե զարդերը, 186 հազար դրամ և 100 դոլար, «Սոնի» պլազմային հեռուստացույց, ապա, ատրճանակով սպառնալով, նրանց խցկել էր տանտիրուհու «Մերսեդես-Բենցի» բեռնախցիկը, հասցրել Ձորաղբյուր գյուղի ամայի այգիների հատված և բեռնախցիկից դուրս բերելով Ք. Բ.-ին՝ դանակի սպառնալիքով՝ նրա կամքին հակառակ, սեռական հարաբերություն էր ունեցել նրա հետ: Հետո իջեցրել էր նաև դստերն ու մեքենան հափշտակելով՝ դիմել փախուստի:
Նույն օրը դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ, սկսվեց նախաքննություն, որն ավարտվելու էր այդ մղձավանջային գիշերվա անկանխատեսելի ու անակնկալ բացահայտմամբ՝ ի հայտ բերելով նողկալի իրողությունը…
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է 1985 թ. ծնված Էդգար Վարագյանը՝ ոստիկա՛ն, ոստիկանության սերժա՛նտ…
Վարագյանի մարմնի քննումով հայտնաբերվել են քերծվածքներ, իսկ բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են լապտեր ու խաղալիք՝ ատրճանակ հանդիսացող զենք, որոնք ճանաչվել են տուժողների կողմից:
Նախաքննությունը շարունակվում է:
Ոստիկանները հերթական անգամ վնասազերծեցին իրենց շարքերը խցկված փոխակերպուկին: Այսպիսի յուրաքանչյուր դեպք ցնցող ու ցավալի է, սակայն պարտադիր են բացահայտումն ու վնասազերծումը, վիրահատության պես:
Ոստիկանության սկզբունքն է՝ օրենքը հավասար է բոլորի համար, իսկ նմանները, որոնք դավաճանում են ոչ միայն ծառայողական պարտքին, այլև մարդկային նկարագրին, պետք է անխնա մաքրվեն թե՛ համակարգից, թե՛ հասարակությունից:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: