ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները բնակարանում հայտնաբերեցին տղամարդու դիակ` ծխախեղդ եղած վիճակում

Սեպտեմբերի 25-ին, ժամը 21.15-ին, ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ե. Չարենցի փողոցի 13 շենքի թիվ 8/Ա բնակարանում հրդեհ է բռնկվել: 
 Մեկնած օպերատիվ խումբը նշված բնակարանում հայտնաբերել է 1969 թ. ծնված Լեռնիկ Հակոբյանի դիակը` ծխախեղդ եղած վիճակում:
 Հրդեհը մարվել է ժամը 22.06-ին, մարտական մեկ հաշվարկի ուժերով: 
 Հանգամանքները պարզվում են:
 Քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: