Ոստիկանները կանխեցին վրաերթ կատարած վարորդի փախուստը
26.09.2013 14:05
ՃՏ պատահարներ
Սեպտեմբերի 25-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 57-ամյա տղամարդու և դիմել փախուստի, որը կանխվել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցների կողմից:
Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: