ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները կասեցրել են նռնակներից մեկի գործարկումը /ԼՐԱՑՎԱԾ/

Ապրիլի 16-ին, ժամը 21.35-ին, ոստիկանության Գյումրիի բաժնի 1-ին բաժանմունքում ահազանգ է ստացվել, որ Մինաս Ավետիսյան փողոցի 27 շենքի մի բնակարանում վիճաբանություն է:
Մեկնած օպերատիվ խումբը նշված շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել է 1956 թ. ծնված, նախկինում դատապարտված  Եղիշե Թ.-ին, որը փորձում էր «Ֆ-1» տիպի նռնակ գործարկել, սակայն ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նրա գործողությունները կասեցվել են, իսկ նռնակն առգրավվել է:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.40-ի սահմաններում, Եղիշե Թ.-ն նշված բնակարանում, 1967 թ. ծնված Հասմիկ Ե.-ի և նրա եղբոր` 1969 թ. ծնված Հովհաննես Ե.-ի հետ վիճաբանության ժամանակ գործարկել էր ևս մեկ «Ֆ-1» տիպի նռնակ:
Պայթյունի հետևանքով Եղիշե Թ.-ն և Հասմիկ ու Հովհաննես Ե.-երը մարմնի տարբեր մասերում ստացել են վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նշանակվել  են փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: