Ոստիկանները հայտնաբերեցին բարեգործական հիմնադրամից գումար գողացողին
22.10.2013 15:25
Գողություն
Հոկտեմբերի 20-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել բարեգործական հիմնադրամներից մեկի ղեկավարն ու հայտնել, որ Երզնկյան փողոցում գտնվող տնից գողացել են երեխաների հասանելիք գումարները:
Պարզվել է, որ հոկտեմբերի 19-ի ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 20-ի ժամը 20.30-ն ընկած ժամանակահատվածում, չկողպված փակ դռնից մտնելով նշված տուն` տեխնիկական միջոցների գործադրմամբ հանել են աշխատասենյակի դռան նրբատախտակի հատվածը, մտել ներս, այնուհետև բացել աշխատասեղանի փականով դարակը և գողացել մոտ 130.000 դրամ:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1994 թ. ծնված Կարեն Խ.-ն, որը հոկտեմբերի 21-ին, ժամը 02.30-ին, իր տնից բերման է ենթարկվել բաժին:
Նախաքննությունը շարունակվում է:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: