ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները հայտնաբերեցին բնակարանագողին

05.01.2013 15:06 Գողություն
Հունվարի 3-ի գիշերը, ժամը 02.00-ին, մի քաղաքացի ոստիկանության Մարաշի բաժանմունքում հաղորդում է տվել, որ հունվարի 2-ի ժամը15.30-ից մինչև հունվարի 3-ի ժամը 01.00-ն ընկած ժամանակահատվածում, ապակին կոտրելու միջոցով, իր տնից գողացել են բջջային հեռախոս և 230.000 դրամ:
 Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1990 թ. ծնված Իվան Մելքոնյանը, որը հունվարի 3-ին, ժամը 15.00-ին, բերման է ենթարկվել ոստիկանության Մարաշի բաժանմունք և ներկայացրել գողոնը:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: