ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները հայտնաբերեցին դանակով վնասվածք պատճառողին

Հոկտեմբերի 3-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել Ա. Հ.-ին կտրող-ծակող գործիքով վնասվածք պատճառելու մասին: 
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վիճաբանության ժամանակ Ա. Հ.-ին դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է 1990 թ. ծնված Դավիթ Հ.-ն, որը անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 4-ի երեկոյան ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: