Ոստիկանները հայտնաբերեցին խանութից գողություն կատարողին
22.12.2012 12:53
Գողություն
Դեկտեմբերի 21-ին, ժամը 10.30-ին, ՍՊ ընկերություններից մեկի տնօրենը ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է տվել, որ գիշերը, ապակին կոտրելով՝ իրեն պատկանող խանութից գողացել են տարբեր տեսակի ապրանքներ` պատճառելով մոտ 500.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 11.00-ին, բերման է ենթարկվել 1964 թ. ծնված Ղևոնդ Մ.-ն, որը խոստովանել է հանցանքը::
Գողոնն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: